26.11.2024
Պեսկովը մեկնաբանել է Թրամփի խոսքերն Իդլիբում ռազմական գործողությունների վերաբերյալ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն դոլարն օգտագործում է «անհաճո» պետություններին պատժելու համար. Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն Առաջին ալիքի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր ազգային արժույթն օգտագործում է «անհաճո» պետություններին պատժելու համար: Լավրովի կարծիքով` երբ ԱՄՆ-ը ցանկանում է ինչ-որ մեկին պատժել, այն կիրառում է որպես ազդեցության լծակ:


«ԱՄՆ-ն անմիջապես դադարեցնում է դոլարով ցանկացած բանկային գործողության սպասարկումը: Ընդ որում՝ նա այդպես է վարվում ոչ միայ այն երկրի հետ, որին ցանկանում է պատժել, այլև դրա հետ հարաբերություններ ունեցող մյուս պետությունների հետ»,-ասել է Լավրովը: