11.09.2026
Գերմանիայի ԱԳ նախարարը ԱՄՆ-ին օձի հետ է համեմատել
prev Նախորդ նորություն

Թրամփը Գերմանիային մղում է Ռուսաստանի եւ Չինաստանի գիրկը. Իշինգեր

Որքան ավելի երկար Դոնալդ Թրամփը մնում իր պաշտոնում, այնքան ավելի մեծ է վտանգը, որ հակաամերիկյան ուժերը կհաղթեն Գերմանիայում եւ նրան կմղեն Ռուսաստանի եւ Չինաստանի գիրկը, Reuters-ին ասել է Մյունխենի համաժողովի անվտանգության հարցերով նախագահ եւ նախկին դեսպան Վոլֆգանգ Իշինգերը:


Նրա խոսքով, Գերմանիայի կառավարությանն ավելի դժվար կլինի պաշտպանել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: «Եվ այն ուժերը, որոնք ավելի սերտ հարաբերություններ են պահանջում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը կամ Չինաստանը, կարող են աջակցություն ստանալ»: Անցյալ տարի Pew հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ գերմանացիների միայն 35 տոկոսն է բարեհաճ վերաբերվում ԱՄՆ-ին:

ԱՄՆ-ի հետ ահաբեկչության դեմ պայքարի երկխոսության վերսկսման հարցում առաջընթաց չկա․ ՌԴ ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ