22.07.2026
Պուտինի եւ Թրամփի բանակցություններից նոր մանրամասներ են հայտնի դարձել. Politico
08.08.2018
Պուտինի եւ Թրամփի բանակցություններից նոր մանրամասներ են հայտնի դարձել. Politico

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններում առաջարկել է քննարկման դնել հուշագիր, որում հիշատակվում էին միջուկային զինաթափումը եւ տիեզերքում զենքի կիրառման արգելումը: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով «ռուսական փաստաթուղթը»:Պարբերականը նշում է, որ սպառազինությունների վերահսկողության վերաբերյալ ռուսական կողմի կոնկրետ առաջարկների ցանկը ստացվել է աղբյուրից, որը կապ ունի բանակցություններին մասնակցած եւ դրանք նախապատրաստած անձանց հետ:Հաղորդվում է նաեւ, որ Հելսինկիում կայացած գագաթնաժողովի արդյունքներից, ինչպես նաեւ ուղեկցող բանակցություններից դատելով՝ ռուսաստանցի առաջնորդը հակված է միջուկային զենքի համաձայնությունների պահպանմանը, չնայած Մոսկվայի եւ Վաշինգթոնի միջեւ առկա տարաձայնություններին: