26.11.2024
Թուրքիան սխալ է գործում պատասխան պատժամիջոցներ կիրառելով ԱՄՆ դեմ. Թրամփ
prev Նախորդ նորություն

Պետքարտուղարությունը չի բացառում պատժամիջոցներ կիրառել С-400 բոլոր գնորդների նկատմամբ

ԱՄՆ պատժամիջոցները կարող են վերաբերել ռուսական С-400 բոլոր գնորդներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը, գրում է «Վեդոմոստի»-ն:


Նոյերթին, մասնավորապես,  պատասխանել է հարցին, թե ինչպես ԱՄՆ-ն կարձագանքի ռուսական համակարգերի մատակարարման Թուրքիա արագացված ռեժիմով: Պաշտոնյան ասել է, որ անձամբ նման տեղեկությունների չի տիրապետում, բայց եթե դա այդպես է, ապա դա «իրենց խնդիրը կլինի», քանի որ ռուսական համակարգերը համատեղելի չեն այն համակարգերի հետ, որոնք օգտագործում են ՆԱՏՕ-ի անդամ պետությունները. «Մենք դեմ ենք նրան, որպեսզի մեր գործընկերներն ու դաշնակիցներն ամբողջ աշխարհում գնեն С-400», – ասել է նա: