25.04.2025
Թուրքիան ու Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը զորավարժություն են անցկացրել
21.06.2018
Թուրքիան ու Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը զորավարժություն են անցկացրել

Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը համատեղ զորավարժություն են անցկացրել: Զորավարժության խնդիրը եղել է ցամաքում և ծովում համատեղ որոնողափրկարարական գործողությունների իրականացումը: Զորավարժության մասին մանրամասներ է հաղորդել Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերի հրամանատարի տեղակալ փոխծովակալ Բյուլենթ Օլջայը:Ըստ նրա՝ զորավարժությունը նպատակ է ունեցել բարձրացնել համատեղ որոնողափրկարարական աշխատանքների համակարգման մակարդակը: Նշվում է, որ Թուրքիան երկկողմ համագործակցության շրջանակներում օգնելու է Կիպրոսի թուրքերին՝ զարգացնելու որոնողափրկարարական կարողությունները: Թուրքիան ունի Միջերկրական ծովում հնարավոր վթարներին արագ արձագանքելու մեծ փորձ ու հագեցված ծառայություն:Զորավարժությանը թուրքական կողմից մասնակցել են ռազմածովային ուժերին պատկանող 1 ֆրեգատ, օդուժի 1 ինքնաթիռ ու 1 ուղղաթիռ, առափնյա անվտանգությանը պատկանող 2 որոնողափրկարարական նավ, 4 մոտորանավակ, 1 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ: Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության կողմից մասնակցել են առափնյա անվտանգության և փրկարարական ընկերության 1 քարշակող նավ, անվտանգության ուժերին պատկանող 1 որոնողափրկարարական ուղղաթիռ, 1 շտապ օգնության ուղղաթիռ և 3 մոտորանավակ: