ԵՄ–ն աջակցել է Ղրիմի վերաբերյալ Պետքարտուղարության հռչակագրին
Եվրամիությունն աջակցել է Պետքարտուղարության հռչակագրին՝ Ռուսաստանին Ղրիմի միավորումը չճանաչելու մասին, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցչին։
«Ղրիմի մասին ԱՄՆ հռչակագիրը ցուցադրում է Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի անեքսիայի եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ հետեւողական, ուժեղ եւ սկզբունքային դիրքորոշումը։ Ինչպես հայտարարել է ԵՄ ԱԳ եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին 2018 թվականի մարտի 16–ի հռչակագրում ԵՄ–ն չի ճանաչում եւ դատապարտում է ապօրինի անեքսիան»,– նշված է հայտարարության մեջ։
Դրանում աջակցություն է հայտնվում «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը», իսկ Ռուսաստանը մեղադրվում է միջազգային իրավունքի խախտման մեջ։ Պնդում կա նաեւ «աշխարհակարգի եւ մյուս պետությունների ինքնիշխանության համար ՌԴ գործողությունների վտանգավոր հետեւանքների մասին»։
Չորեքշաբթի ԱՄՆ վարչակազմը հռչակագիր էր հրապարակել Ղրիմի եւ Ռուսաստանի վերամիավորման չճանաչման մասին։
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Մոսկվան «գիտի նման փաստաթղթերի գինը»։