ԱՄՆ-ը հրապարակել է Ղրիմի եւ Ռուսաստանի վերամիավորումը չընդունող փաստաթուղթ
ԱՄՆ-ի վարչակազմը չորեքշաբթի Ղրիմի եւ Ռուսաստանի վերամիավորումը չընդունող հռչակագիր է հրապարակել: Փսատաթուղթը հրապարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի ստորագրությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթում նշվում է, որ «այնպես, ինչպես վարվել են «Ուելսի հռչակագրի» դեպքում, ԱՄՆ-ն հաստատում է իր մերժողական քաղաքականությունը Կրեմլի նկրտումների վերաբերյալ այն տարածքի ինքնիշխանության հանդեպ, որը զավթվել է ուժով՝ խախտելով միջազգային իրավունքը»:
Պոմպեոն նկատի ուներ 1940-ին ամերիկյան կողմի ընդունած հայտարարությունը, որը ստորագրվել էր ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնակատար Սամներ Ուելսի կողմից: Այդ փաստաթղթում Վաշինգթոնը հրաժարվում էր ընդունել Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի ընդգրկումը ԽՍՀՄ-ի կազմում:
Վրաստանում սխալ են համարում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը Վրաստանը պետք է վերականգնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ դա համապատասխանում է իր ազգային շահերին։ Այս մասին մասին հայտարարել է հանրապետության խորհրդարանի նախկին խոսնակ և ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձեն։
«Դիվանագիտական հարաբերությունների խզումը սխալ էր։ Դրանց բացակայությունը բարդացնում է բանակցային գործընթացը և հարաբերությունների բարելավումը։ Գլխավոր խոչընդոտը Վրաստանի իշխանությունների՝ Ռուսաստանի հետ անմիջական երկխոսություն վարելուն պատրաստ չլինելն է»,-ասել է Բուրջանաձեն։
Նա ասել է, որ Վրաստանի իշխանությունները վախենում են արևմտյան գործընկերների արձագանքից և նրանից, որ իրենց ռուսամետ կկոչեն։
«Կառավարությունում և խորհրդարանում առկա գործող իսթեբլիշմենթը չի կարելի անկախ ուժ համարել։ Առանց ԱՄՆ դեսպանատանը հայացք նետելու նրանք բառ անգամ չեն կարող արտաբերել։ Դա խայտառակություն է»,-հավելել է քաղաքական գործիչը։