Պուտինի հետ Թրամփի հանդիպումը հետաձգվում է հաջորդ տարի
Ամերիկյան ընտրություններում Կրեմլի ենթադրյալ միջամտության հետաքննության պատճառով Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպումը հետաձգվում է հաջորդ տարի, հայտարարել է Սպիտակ տունը, հաղորդում է BBC-ն:
«Նախագահը կարծում է, որ նախագահ Պուտինի հետ հաջորդ երկկողմ հանդիպումը պետք է անցկացվի, երբ կավարտվի Ռուսաստանի պատճառով վհուկների որսը, ուստի մենք որոշել ենք, որ դա հաջորդ տարի կլինի», - ասել է ավտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը:
Հուլիսի 20-ին նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հաղորդեց, որ Թրամփը Պուտինին հրավիրել է այս աշնանը Վաշինգթոն այցելել:
ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դեն Կոութսը, իմանալով այդ մասին, շատ էր զարմացել: Երբ անվտանգության մասին համաժողովին նրան այդ մասին հայտնել են, նա չի թաքցրել իր զարմանքը, երկար ծիծաղել է, իսկ հետո ասել. «Դա չտեսնված մի բան կլինի»: