Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական ուղղության կապակցությամբ Բրյուսելին կոչ է արել Եվրամիությանը Անկարայի անդամակցության վերաբերյալ ԵՄ-Թուրքիան բանակցությունները դադարեցնել, գրում է Express-ը:Կուրցի խոսքով, Թուրքիան «հսկայական քայլերով» հեռանում է ԵՄ-ից՝ սահմանափակելով մարդկանց «հիմնական իրավունքները եւ ազատությունները»:Ավստրիայի կանցլերը նաեւ իր վրդովմունքն է հայտնել Թուրքիայում քաղաքացիական ազատությունների իրավիճակի վերաբերյալ, որոնք վտանգված են անցյալ տարվա հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո արտակարգ դրություն հայտարարելուց հետո: