Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է Շարլ Ազնավուրը:Ինչպես հայտնում է ՆՏՎ-ն, 93-ամյա շանսոնյեն վատացել է համերգային փորձի ժամանակ, նրա համար շտապ օգնություն են կանչել:Ներկայումս նրան հետազոտում են բժիշկները: Այսօր կայանալիք համերգը չեղարկվել է դրա մեկնարկից մեկ ժամ առաջ: Նշվում է, որ համերգը տեղափոխվել է 2019 թվականի ապրիլի 9-ին: Սակայն տոմսերը հնարավոր կլինի վերադարձնել:Մեկ ամսից` մայիսի 22-ին, Ազնավուրը կնշի իր ծննդյան 94-ամյակը: