25.11.2024
ՆԱՏՕ-ն հույս ունի, որ Թուրքիան և ԱՄՆ-ը կկարգավորեն տարաձայնությունները
prev Նախորդ նորություն

Թրամփը հուսով է, որ Պուտինի հետ հանդիպումը կօգնի նվազեցնել լարվածությունը. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կօգնի նվազեցնել լարվածությունը եւ կառուցողական փոխգործակցության կհանգեցնի, որը կբարելավի խաղաղությունն ու անվտանգությունն ամբողջ աշխարհում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Լինդսեյ Ուոլթերսը:


Պատասխանելով հարցին՝ հավատում է արդյո՞ք Թրամփը Պուտինին՝ նրա այն պնդման հետ կապված, որ Ռուսաստանը չի միջամտել ամերիկյան ընտրություններին, Ուոլթերսը նշել է, որ նախագահն իր կարծիքը հայտնել է այդ հարցի վերաբերյալ: «Նա (Թրամփը) կրկնել է, որ նախընտրական քարոզարշավին որեւէ միջամտություն չի եղել»:


Մեկնաբանելով հարցը՝ արդյո՞ք Թրամփը մտադիր է հանդիպման ընթացքում պահանջել, որպեսզի «Ռուսաստանը վերադարձնի Ղրիմը Ուկրաինային», Ուոլթերսը նշել է, որ մտադիր չէ կանխատեսել, թե ինչ է նախագահն ասելու Պուտինի հետ բանակցություններում: «Բայց ես կարող եմ ասել, որ նա այս հանդիպումն անցկացնում է Ամերիկայի ազգային անվտանգության շահերից ելնելով՝ հասկանալու համար, արդյոք Ռուսաստանը պատրաստ է առաջընթացի հասնել մեր հարաբերություններում »: