ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր նոր նախագահական ժամկետում ցանկանում է զարգացնել հարաբերություններն աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ ներքին խնդիրների վրա նախագահի քաղաքականության շեշտադրումը չի հանգեցնի աշխարհից Ռուսաստանի մեկուսացման աճի: Նրա խոսքով՝ Պուտինի պատկերացմամբ՝ արտաքին քաղաքականությունում հիմնական նպատակը ներքին խնդիրների իրականացման համար հարմարավետ միջավայրի ապահովումն է: Այդ պատճառով նախագահին հարկավոր է դիվանագիտության աջակցությունը, նշել է նա: Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը մտադիր չէ մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ և պատրաստվում է նվազեցնել ռազմական ծախսերը: