Այսօր պետք է ընդունել մեկ բան` ռուսներին պատժելու արևմտյան մոտեցումը, որպեսզի իրենք երես թեքեն ՌԴ–ի նախագահից, չաշխատեց։ Հակառակը, Վլադիմիր Պուտինն երբեք այսքան պոպուլյար չի եղել։ Այդ մասին Le Temps–ին հայտնել է խորհրդային տարիների դիվանագետ Վլադիմիր Ֆեդարովսկին։Նրա խոսքով, Վլադիմիր Պուտինը սուպերպոպուլյար է` դա է իրականությունը։ Ըստ նրա, միջազգային լարվածությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում ՌԴ–ում հակաարևմտյան ուժերի համար։«Իմ ժամանակ ռուսաստանցիների 80%-ը իրենց համարում էր արևմտամետ, այժմ 80%-ի մոտ հակաամերիկյան տրամադրություններ են»,– հավելել է նա։