25.11.2024
ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ այսուհետեւ եւս խիստ կլինի. ԱՄՆ ֆիննախ
prev Նախորդ նորություն

Լավրովը համոզված է, որ Դոնալդ Թրամփը պատերազմ թույլ չի տա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ

Խոսելով ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից Սիրիային հասցված հարվածների կապակցությամբ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ ռազմական բախման ռիսկերի մասին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 100 տոկոսով վստահ է, որ զինվորականները դա թույլ չեն տա, եւ դա, իհարկե, թույլ չեն տա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ո՛չ նախագահ Պուտինը, ո՛չ, վստահ եմ, նախագահ Թրամփը պատերազմ թույլ չեն տա Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի միջեւ: Նրանք թերեւս առաջնորդներ են, որոնք ընտրվել են իրենց ժողովուրդների կողմից, նրանք պատասխանատու են այդ ժողովուրդների խաղաղության եւ հանգստության համար», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:


Պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը եւ ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը հասկանում են որևէ գործողությունների անընդունելիությունը, որոնք կարող են ուղիղ ռազմական բախում հրահրել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: «Սա, իմ կարծիքով, այնքան ակնհայտ է, որ զինվորները չեն կարող դա չհասկանալ, եւ հասկանում են դա շատ ավելի լավ, քան մյուսները», - ասել է Լավրովը: