25.11.2024
Լավրովը համոզված է, որ Դոնալդ Թրամփը պատերազմ թույլ չի տա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ
prev Նախորդ նորություն

Պետք չէ պետությունը կոտրել մեկ անձի տակ, որ հետո պետությունը չկոտրվի. Լուկաշենկո

Անձամբ ես մինչ այժմ ոչ մի հանրաքվեի մասին չեմ մտածել: Այս մասին ես միայն ԶԼՄ-ներում եմ կարդում ու լսում ԿԸՀ նախագահից, որը պատասխանում է լրատվամիջոցների հարցերին: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ընդգծելով, որ հարկավոր է դադարել այդ մասին խոսել, այլապես կլինի այնպես, ինչպես եղավ երեկ Հայաստանում:

Նա նշել է, որ հանձնարարել է փոփոխությունների փաթեթ պատրաստել Սահմանադրության համար, այսինքն` Սահմանադրությունը կոսմետիկ փոփոխությունների կենթարկվի: Նա նաև հավանական է համարել, որ մի շարք գորշառույթներ նախագահից անցնեն կառավարման այլ ճյուղերին: Բայց և շեշտել է.

«Եթե որևէ մեկը հույս ունի, որ մենք նոր Սահմանադրություն կընդունենք և դրանով իսկ «մայդանների» ու «մայդանավորների» համար հիմք կստեղծենք, ապա նման բան այս երկրում չի լինի, քանի դեռ ես նախագահ եմ: Դա հստակ պետք է հասկանալ»,- շեշտել է նա:

Լուկաշենկոն ընդգծել է, որ ժողովրդի հետ խաղալ պետք չէ, այլապես կլինի այնպես, ինչպես եղավ Հայաստանում երեկ.

«Եթե հարկ կար ինչ-որ մեկի համար փոփոխել Սահմանադրությունը, ապա պետք էր ազնիվ գտնվել: Մենք ժամանակին այդ ճանապարհով գնացինք, երբ վերացրեցինք սահմանափակումները բոլոր նախագահների ընտրությունների համար: Եվ պետք չէր պետությունը նախագահականից դարձնել խորհրդարանական, իսկ խորհրդաանականը` նախագահական: Արձագանքը սա էր»,- ասել է Բելառուսի առաջնորդը:

«Պետք է ժողովրդի հետ ազնիվ ու բաց լինել, ինչի՞ համար պետությունը կոտրել անձի տակ: Իսկ եթե հետո անձը կոտրվի՞: Դա էլ եղավ: Ես մաղթում եմ հայ ժողովրդին, որպեսզի նա շատ ստեղծված իրավիճակով չտարվի, ուղղակի պետք է իշխանությունը փոխել: Եվ ժողովուրդը կսպասի այդ արդյունքը: Եվ տա Աստված, որպեսզի Հայաստանի տաղանդավոր ու խելացի ժողովուրդը հաղթահարի այս իրավիճակը:Որովհետև Հայաստանը մեզ համար օտար պետություն չէ, այն մեր Եվրասիական տնտեսական միության կազմում է»,- շեշտել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, նախօրին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից: