25.11.2024
Պետք չէ պետությունը կոտրել մեկ անձի տակ, որ հետո պետությունը չկոտրվի. Լուկաշենկո
prev Նախորդ նորություն

Շարլ Ազնավուրը հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է Շարլ Ազնավուրը:

Ինչպես հայտնում է ՆՏՎ-ն, 93-ամյա շանսոնյեն վատացել է համերգային փորձի ժամանակ, նրա համար շտապ օգնություն են կանչել:

Ներկայումս նրան հետազոտում են բժիշկները: Այսօր կայանալիք համերգը չեղարկվել է դրա մեկնարկից մեկ ժամ առաջ:


Նշվում է, որ համերգը տեղափոխվել է 2019 թվականի ապրիլի 9-ին: Սակայն տոմսերը հնարավոր կլինի վերադարձնել:
Մեկ ամսից` մայիսի 22-ին, Ազնավուրը կնշի իր ծննդյան 94-ամյակը: