Սե՛րժ, դու մեր հայրը չես. Թանկյանը աջակցություն է հայտնում ցուցարարներին
Սերժ Թանկյանը հերթական գրառումն է կատարել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
«Հայաստանում, ի վերջո, մի անհավանական բան է տեղի ունենում: Քաղաքացիական անհնազանդությունը թափ է հավաքում և վերածվում գործադուլների ու դասադուլների ընդդեմ անարդար և կոռումպացված քաղաքական վերնախավի: Սա նոր Հայաստանի առաջին շաբաթն է, քանզի ինչ էլ որ լինի՝ անտարբերությունը կոտրված է: Սերժ Սարգսյանը (նախկին նախագահը, նոր վարչապետը) ինքն է խոստովանել, որ, հնարավոր է, բնակչության 60% չեն սիրում իրեն և համաձայն չեն իր հետ:
Այդուհանդերձ նա համառորեն շարունակում է իշխանավարել: Սե՛րժ, ամենայն հարգանքով, դու մեր հայրը չես, իսկ մենք քո երեխաները չենք: Դու ավարտել ես ծառայել Հայաստանի ժողովրդին և այլևս կենսունակ, հարգված առաջնորդ չես, քո գնալը, կամ իշխանավարման շարունակումը անարդյունավետ է և վտանգավոր: Քանի դեռ գեր կինը երգում, ուրեմն դեռ վերջը չէ: Այդ կինը Մայր Հայաստանն է, որը երգում է փողոց դուրս գալը:
Հետևեք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին», - գրել է Սերժ Թանկյանը և տեղադրել հանրահավաքի ուղիղ եթերի հղումը:
Հավելենք, որ Սերժ Թանկյանի ֆեսբուքյան էջն ունի 1,9 միլիոն հավանում: