Թուրքիան աչքի է ընկնում անհանդուրժողականությամբ այլախոհների ու ագրեսիվությամբ այն մարդկանց նկատմամբ, ովքեր դեմ են իշխող Արդարություն ու զարգացում կուսակցությանն ու նրա առաջնորդ երկրի նախագահ Էրդողանին, փոխանցում է Ahval–ը։Նշվում է, որ կառավարությունն օգտագործում է երկու ռեպրեսիվ մեխանիզմ` Ինտերպոլից պահանջում է ձերբակալել այլախոհներին` հիմնականում քրդերին ու Ֆեթուլահ Գյուլենի կողմնակիցներին, իսկ երկրի նեսում զբաղվում է օտարերկրյա քաղաքացիների ձերբակալություններով` նրանց դարձնելով գերի։Թուրքիայի դաշնակիցների «հանգիստ» դիտում են այդ ամենին ու ոչինչ չեն ձեռնարկում։Նշվում է, որ ԵՄ–ն ամոթխած հետևում է «Թուրքիայի գլոբալ զտումներին»` չցանկանալով ԵՄ–ում ջիհադական տրամադրությունների աճի պայմաններում իրենցից վանել Անկարային։