25.11.2024
ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության հարցը
prev Նախորդ նորություն

Վաշինգթոնը սատարում է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը․ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը մայիսի 23-ին Վաշինգտոնում հանդիպում Է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Այս մասին հայտնել Է Սպիտակ տունը:

«Փոխնախագահը հավաստել Է ԱՄՆ-ի կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածաքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ վստահեցնելով, որ ԱՄՆ-ն պաշտպանում Է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրումը: Ղեկավարները պայմանավորվել են ուսումնասիրել տնտեսական ու ու առևտրական համագործակցության ամրապնդման հետագա ուղիները»,- ասված Է Սպիտակ տան հաղորդագրությունում։


Հիշեցնենք, Փենսը նախորդ տարի այցելել է Վրաստան: