25.04.2025
Պոմպեոն քննադատել է Թուրքիային
prev Նախորդ նորություն

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության հարցը

Կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Դեյվ Ցիցիլին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեի՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ լսումների ժամանակ այսօր բարձրաձայնել են Հայոց ցեղասպանության հարցը:


Մասնավորապես, Շերմանն առաջարկել է պետքարտուղարությանը պահպանել չեզոքություն, երբ Կոնգրեսում քննարկվի հայերի, հույների և ասորիների ցեղասպանության հարցը Օսմանյան Թուրքիայում:


Իր հերթին կոնգրեսական Դեյվ Տրոտն ընդգծել է Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ հետագայում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համար: Նա նաև խոստացել է Կոնգրեսին ներկայացնել այդ մասին բանաձև մինչ իր լիազորությունների ավարտը:


Իսկ ահա կոնգրեսական Ցիցելին հետաքրքրվել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյից՝ կճանաչի՞ նա Հայոց ցեղասպանությունը: Վերջինս նշել է, որ կծանոթանա հարցին: 

Վաշինգթոնը սատարում է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը․ԱՄՆ փոխնախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար