26.04.2025
Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է Արցախի անկախությանը սատարող բանաձև
prev Նախորդ նորություն

Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից առաջադրված պահանջները Իրանի նկատմամբ

Իրանի շուրջ միջուկային գործարքը շարունակում է գործել. այժմ կարեւոր է, թե ինչպես Իրանը կվերաբերվի Վաշինգտոնի պահանջներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Հարցն այն է, թե ինչպես է այդ տասներկու կետերը գնահատում Թեհրանը: Դուք գիտեք, որ եւ՛ Կրեմլը, եւ՛ Թեհրանը, եւ՛ համապատասխան եվրոպական երկրները հաստատել են իրենց կողմնակցությունը համատեղ գործողությունների պլանին: Եվ նրանք հաստատել են իրենց մտադրությունը շարունակել պահպանել այդ կողմնակցությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը` պատասխանելով Կրեմլի կողմից շարադրված պլանի գնահատման մասին հարցին:


«Բացի այդ, և՛ Մոսկվայում, և՛ եվրոպական երկրներում բազմիցս հույս են հայտնել առ այն, որ Թեհրանը նույնպես կմնա այդ համաձայնագրի շրջանակում: Փաստորեն, Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որը դուրս է եկել դրանից՝ իր բոլոր բացասական հետեւանքներով: Ուստի, այստեղ կարեւոր է հարցնել, թե ինչպես դրան վերաբերվում Թեհրանը»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:


Հիշեցնենք, որ երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդես եկել էր եկել ծրագրային ելույթով՝ Վաշինգտոնի կողմից Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային պայմանավորվածություններից միակողմանի կերպով դուրս գալուց հետո ներկայացնելով Իրանին առաջադրված 12 պահանջների ցանկը:

ԱՄՆ-ում չեն բացառում ՀՀ-«Հազարամյակների մարտահրավերներ» համագործակցության ընդլայնումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար