Հանրապետականների և դեմոկրատների համաձայնեցրած երկամյա բյուջեն թույլ կտա ԱՄՆ-ին ունենալ բանակ, որը կլինի ուժեղագույնը պատմության մեջ, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը։Նրա խոսքով՝ այդ ձեռքբերման մեջ կարևորագույն դեր է խաղացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։«Շնորհիվ նախագահ Թրամփի՝ այժմ մենք կարող ենք ունենալ բանակ, որը կլինի ուժեղ, քան երբևէ»,- ասել է Սանդերսը Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ։