25.11.2024
Էրդողանը սիրիական հակաարևմտյան ալյանսում ամենաթույլ օղակն է
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը վետո է դրել Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ բանաձևի վրա

Ռուսաստանը արգելափակել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում ԱՄՆ ներկայացրած բանաձեւը Սիրիայում քիմիական հարձակման հետաքննության նոր մեխանիզմներ հաստատելու մասին։

Բանաձեւին կողմ են քվեարկել Խորհրդի 12 անդամներ, դեմ՝ Ռուսաստանը (ԱԽ մշտական անդամ), իսկ Բոլիվիան ու Չինաստանն էլ ձեռնպահ են մնացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան պարզաբանել է, որ ԱՄՆ-ն նոր բանաձեւի միջոցով «փորձում է վերակենդանացնել հետաքննության համատեղ մեխանիզմը, որը ամոթով է ծածկված՝ առանց տվյալների հաստատման ինքնիշխան պետության՝ Սիրիայի համար դատավճիռ սահմանելով»։

Նա նաեւ նշել է, որ Վաշինգթոնը հերթական անգամ քվեարկության է դնում մի փաստաթուղթ, որը չի վայելում ԱԽ մշտական անդամների միահամուռ աջակցությունը։

Բանաձեւի ռուսական նախագիծը եւս չի ընդունվել, քանի որ չի հավաքել անհրաժեշտ 9 ձայնը։