10.08.2025
Տիգրան Սարգսյանն ու ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են ԵՏՀ-ԱՄՆ հարաբերությունների ձևավորումը
22.03.2018
Տիգրան Սարգսյանն ու ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են ԵՏՀ-ԱՄՆ հարաբերությունների ձևավորումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հանթսմանի հետ: Այս մասին հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից: Տիգրան Սարգսյանը դեսպանին ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքները, ինտեգրացիայի ինստիտուտներն ու նպատակները, ինչպես նաև ակտուալ խնդիրները, որոնք ծառացած են Եվրասիական տնտեսական միության առջև: Հատուկ ուշադրություն է հատկացվել երրորդ երկրների հետ Եվրասիական տնտեսական միության առևտրային հարաբերություններին: Դեսպան Ջան Հանթսմանը և Տիգրան Սարգսյանն աջակցություն են հայտնել ԱՄՆ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համապատասխան ինստիտուտների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հարաբերություններ ձևավորելու գաղափարին: