25.11.2024
Ադրբեջանից դեպի ԵՄ գազի առաքումն ունի ավելի շատ քաղաքական գործոններ, քան տնտեսական հաշվարկ
prev Նախորդ նորություն

Բարաք. ադրբեջանա–իսրայելական ռազմական համագործակցությունը շատ ակտիվ զարգանում է

Իսրայելի համար Ադրբեջանի հետ հարաբերություններն ունեն հատուկ կարևորություն։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի նախկին վարչապետ և նախկին պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը։


Նա նշել է, որ կողմերը համագործակցում են շատ ոլորտներում ու հեռանկարային է համագործակցությունը գյուղատնտեսասական ոլորտում։
Ըստ նրա, Ադրբեջան–Իսրայել համագործակցության մեկ այլ կարևոր ոլորտ վերաբերվում է էներգետիկային`Բաքուն այստեղ ունի կուտակված փորձ է այն կարող է փոխանցել։
Նրա խոսքով, ադրբեջանա–իսրայելական ռազմական համագործակցությունը շատ ակտիվ զարգանում է։


Բարաքը հավելել է, որ Բաքուն Իսրայելից գնում է դրոններ, զրահատեխնիկա, հակատանկային հրթիռներ և այլ արդի զինատեսակներ։