25.11.2024
Էրդողանի աշխատակազմ. Թուրքիան ընտրություն չի կատարում ԱՄՆ–ի ու ՌԴ–ի միջև
prev Նախորդ նորություն

Ադրբեջանից դեպի ԵՄ գազի առաքումն ունի ավելի շատ քաղաքական գործոններ, քան տնտեսական հաշվարկ

Արդեն այս ամառ Թուրքիան սկսելու է նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից` Անկարան սկսելու է գազ ներկրել Ադրբեջանին TANAP–ի միջոցով։ Իսկ 2020թ.–ին ադրբեջանական գազը կհասնի մինչև Եվրոպա, փոխանցում է aif.ru–ն։

Հարավային գազային միջանցքը` TANAP և TAP գազամուղերն, առաջնահերթություն են ԵՄ–ի համար, քանի որ այլընտրանքային են ՌԴ–ի գազին։

Նախորդ տարի ռուսական գազի առաքումներն Եվրոպա կազմել են 194 միլիարդ դոլար։ Վերլուծաբան Նիկիտա Մասլեննիկովը հայտարարել է, որ Բաքվի հիմնական խնդիրը կայանում է գազի ոչ բավարար ծավալների մեջ, որը կարող է արտահանվել։

Նա նշել է, որ Ադրբեջանից գազի ամբողջական ծավալներով արտահանման դեպքում անգամ այն համեմատության մեջ չի մտնում ՌԴ–ի կողմից Եվրոպային առաքվող գազի ծավալներ հետ։

Նա հավելել է, որ Ադրբեջանից դեպի ԵՄ գազի առաքումն ունի ավելի շատ քաղաքական գործոններ, քան տնտեսական հաշվարկ։