22.04.2025
Իրանի եւ «վեցնյակի» միջուկային գործարքը տապալման եզրին է. ի՞նչ սպասել
prev Նախորդ նորություն

Էրդողանի աշխատակազմ. Թուրքիան ընտրություն չի կատարում ԱՄՆ–ի ու ՌԴ–ի միջև

Թուրքիան անհրաժեշտություն չի տեսնում ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև կամ ՌԴ–ի ու ԱՄՆ–ի միջև։ Թուրքիան իր արտաքին քաղաքականությունը չի դիտարրկում «սառը պատերազմի» ալյանսների դիտանկյունից։


Այդ մասին Hürriyet–ին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Այշե Սյոզեն Ուսլուերը։ Ըստ նրա, Անկարան վաղուց նախընտրում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքական ընտրությունը։

Նա հավելել է, որ Թուրքիայի երկխոսությունը ՌԴ–ի ու Իրանի հետ առավելություն է ստեղծում Արևմուտքի համար, քանի որ նրանք չեն կարող այդպիսի երկխոսություն ստեղծել այս խաղացողների հետ։

Ադրբեջանից դեպի ԵՄ գազի առաքումն ունի ավելի շատ քաղաքական գործոններ, քան տնտեսական հաշվարկ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան