25.11.2024
Պուտինը չորրորդ անգամ ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը
prev Նախորդ նորություն

Իրանի վերաբերյալ Թրամփի որոշումը լուրջ սխալ է. Ջիմի Քարթեր

Իրանական միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը լուրջ սխալ է: Այս մասին CNN-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը:

«Սա ամենավատ սխալն է, որը Թրամփը երբեւէ կատարել է»,- ասել է նա:

«Երբ նախագահը համաձայնագիր է ստորագրում, այն պետք է պարտադիր լինի նրա բոլոր հետնորդների համար, եթե իրավիճակը կտրուկ չփոխվի»,- կարծում է Քարթերը: Նրա խոսքով՝ Թրամփի որոշումը ազդանշան է Հյուսիսային Կորեային այն մասին, որ ԱՄՆ-ն, համաձայնագիր ստորագրելով, կարող է այն հարգել, կարող է եւ չհարգել: