25.11.2024
Թրամփի նպատակն Իրանում վարչակազմի փոփոխությունն է․The Washington Times
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ տարածաշրջանում լարվածության աճի կհանգեցնի. Պեսկով

Ռուսաստանը մտավախություն ունի, որ ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ տարածաշրջանում կհանգեցնի լարվածության աճի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդեւը:


«Այո, այդպիսի մտավախություն մենք ունենք, այդ մասին մենք արդեն ասել ենք»,–ասել է նա։

ԱՄՆ դեսպանատան բացումը Երուսաղեմում կկայանա այսօր՝ մայիսի 14-ին։ Արարողությանը մասնակցելու համար Երուսաղեմ է ժամանել ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են ԱՄՆ նախագահի դուստրն ու փեսան՝ Իվանկա Թրամփն ու Ջարեդ Քուշները։ Միաժամանակ, պաղեստինցիները բողոքի ակցիա են անցկացնում Իսրայելի հետ սահմանին։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ արդեն 7 պաղեստինցիներ են զոհվել դրա հետեւանքով, շուրջ 500–ն էլ վիրավորվել են։