25.11.2024
Տիեզերական եկեղեցու վարդապետը «հանգրվանեց» Վատիկանի այգում. հանդիսավոր բացումը
prev Նախորդ նորություն

Զարեհ Սինանյանը կրկին ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետ

Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կրկին ընտրվել է քաղաքապետի պաշտոնում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա կինը՝ Լորի Սինանյանը:


Գլենդեյլում մոտ 170.000 հայ է ապրում: քաղաքում գործում են հայկական վարժարաններ, եկեղեցիներ և ակումբներ։ Հայերը կազմում են քաղաքի բնակչության մեկ երրորդից ավելին:


Սինանյանի ընտրվելու մասին տեղեկությունը հաստատել է նաև Ամերիկայի Հայ դատի արևմտյան ափի կոմիտեն, գրում է ԱՌԿԱ գործակալությունը Asbarez.com-ի վրա հղումով:


Գլենդեյլի քաղաքապետն ընտրվում է 1 տարով:


Սինանյանն արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը 2014-2015թթ. Նա նաև ընտրվել է Գլենդեյլի քաղխորհրդի կազմում:


Սինանյանը ծնվել է Երևանում 1973թ.: 1988-ին նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ: 1997-ին նա ավարտել է Կալիֆորնիայի համալսարանը Լոս Անջելեսում քաղաքագիտություն և պատմություն մասնագիտությամբ: Նա իրավաբանական գիտությունների դոկտոր է: Ամուսնացած է, ունի 4 երեխա: