17.06.2025
Նյու Յորքի կենտրոնում Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով բազմահազարանոց ցույց կանցկացվի
12.02.2018
Նյու Յորքի կենտրոնում Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով բազմահազարանոց ցույց կանցկացվի

Ապրիլի 22-ին հազարավոր մարդիկ կհավաքվեն Նյու Յորքի հանրահայտ «Թայմս Սքուեր» հրապարակում՝ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ, հայտնում է massispost.com-ը՝ հավելելով, որ ցույցի շրջանակում ելույթ կունենան հայտնի արվեստագետներ, քաղաքական գործիչներ, ակադեմիկոսներ ու իրավապաշտպաններ: Նշվում է, որ Օսմանյան կայսրության կողմից սպանված 1.5 մլն հայերի հիշատակը ոգեկոչողներն ԱՄՆ իշխանություններից կպահանջեն պաշտոնապես ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: «Դա մարդկության դեմ գործված հանցանք է, որը 1943թ. «ցեղասպանություն» եզրույթով է կոչել լեհ-հրեական ծագումով փաստաբան Ռաֆայել Լեմկինը»,-նշել է Միչիգանի Դիրբորնի համալսարանի հայկական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-ղեկավար դոկտոր Դենիս Փափազյանը: Նրա կարծիքով՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է, քանի որ այդ երկիրն Օսմանյան կայսրության իրավահաջորդն է ու պատասխանատվություն է կրում կատարվածի համար:Աղբյուրը հավելում է, որ Նյու Յորքում կայանալիք ցույցը կազմակերպվելու է «Վարդանի դուստրեր և որդիներ» հայկական միջազգային կազմակերպության, Հայկական ընդհանուր բարեգործական միության, Ամերիկայի հայկական խորհրդի, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի և մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ: