Նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ դոլարը պետք է ազատ լողացող արժույթ լինի: Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցի ժամանակ ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այսպիսով, նա մեկնաբանել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարությունը, որն ասել էր, որ թույլ ամերիկյան դոլարը համապատասխանում է երկրի տնտեսության շահերին:«Ներկայումս դոլարը չափազանց կայուն է, քանի որ ԱՄՆ-ը գործերը լավ են ընթանում, եւ երկիրն ուժեղ է, ավելի քան երբեւէ, հետեւաբար, այն աշխարհում պահուստային արժույթ է: Սա է Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշումը», - ասել է Սանդերսը: