Շուրջ 500 ռուսաստանցի զբոսաշրջիկ չեն կարողանում վերադառնալ հայրենիք Մեքսիկայից ՀՀ չորս քաղաքացիների պատճառով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն: Մեքսիկական Կանկուն քաղաքի օդանավակայանից «Ռոսիա» ավիաընկերության օդանավը պետք է թռիչքն իրականացներ դեռ երեկ 18:10-ին, սակայն Մեքսիկայի միգրացիոն վերահսկողության կողմից անսպասելիորեն թռիչքը հետաձգվել է, քանզի այդ չվերթով պետք է ՀՀ չորս քաղաքացի արտաքսվեն: Հենց այդ պատճառով էլ օդանավակայանը թույլ չի տվել իրականացնել թռիչքը ժամանակին: Չորս ժամ հետո արտաքսվածների ժամանումից հետո մեքսիկական իշխանությունները միևնույն է թույլ չեն տվել իրականացնել թռիչքը, որը տեղափոխվել է հունվարի 17-ին: Նշվում է, որ այն կիրականացվի Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից ոչ շուտ: