Ղազախստանում ավտոբուսի վթարի զոհերի մեջ հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում: «Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից Ղազախստանում ՀՀ դեսպանությանը տրամադրած տվյալների համաձայն Ակտյուբինսկի շրջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի մեջ հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ղազախստանում ավտոբուսի այրվելու հետևանքով 52 մարդ է զոհվել: