21.04.2025
ԱՄՆ-ում հրապարակեց «կրեմլյան զեկույցը». ցանկում են Կարապետյանը, Խաչատուրովը եւ Գալիցկին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն չեղարկել է 11 երկրից փախստականների համար գործող մուտքի արգելքը

ԱՄՆ-ն հրաժարվում է երկիր մուտք գործելու արգելքից, որը գործում էր 11 երկրից փախստականների համար: Փոխարենը նրանք մանրակրկիտ ստուգումների կենթարկվեն: Այդ մասին հունվարի 29-ին հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը:

2017-ի հոկտեմբերին ԱՄՆ-ն ամբողջությամբ վերսկսեց փախստականների ընդունման ծրագիրը, սակայն, բացառություն էր գործում 11 երկրից փախստականների համար, քանի որ այդ երկրները «սպառնալիք էին ԱՄՆ ազգային անվտանգության համար»: Մինչ օրս այդ երկրների ամբողջական ցանկը չի հրապարակվել պաշտոնապես, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների, խոսքը Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Լիբիայի, Մալիի, Հյուսիսային Կորեայի, Սոմալիի, Հարավային Սուդանի, Սուդանի, Սիրիայի ու Եմենի մասին էր: Բացառությամբ Հյուսիսային Կորեայի, բոլոր այդ երկրները մահմեդական են:

Քեդմի. ՌԴ-ն ԱՄՆ առջև պետք է պայման դնի` ոչ մի ամերիկյան ռազմակայան ռուսական սահմանների մոտ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար