25.11.2024
Բաքուն շարունակել է խստորեն դատապարտելի իր գործելաոճը. ԱԳՆ-ն ամփոփեց 2017 թվականը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում հրապարակեց «կրեմլյան զեկույցը». ցանկում են Կարապետյանը, Խաչատուրովը եւ Գալիցկին

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է «կրեմլյան զեկույց» անվանումը ստացած փաստաթուղթը, որում ներառված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապ ունեցող պետական պաշտոնյաների ու օլիգարխների ցանկը: Ցուցակում են ընդգրկվել նաեւ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան):


Փաստաթուղթը, ըստ էության, հանդիսանում է անցյալ տարվա օգոստոսին կոնգրեսի հաստատած եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի տրամաբանական շարունակությունն է:


Նշվում է, որ փաստաթղթում ներառված է 210 անուն, որոնցից 114-ը բարձրաստիճան պաշտոնյա ու պետական ընկերության ղեկավարներ են եւ 96 օլիգարխ, հայտնում է «Բի-բի-սի»-ն: Զեկույցում նշվում է, որ ցանկում ներառվել են 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցող գործարարները:


«Կրեմլյան զեկույց»-ում են ընդգրկվել նաեւ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:


«Կրեմլյան զեկույցում» ներառված են խոշոր գործարարների թվում են Ալիշեր Ուսմանով, Ռոման Աբրամովիչը, Օլեգ Դերիպասկան, Սուլեյման Քարիմովը եւ Յուրի Միլները, որոնք մինչեւ օրս պատժամիջոցների տակ չէին: Ցուցակում է ընդգրկված նաեւ «Կասպերսկի լաբորատորիայի» հիմնադիր Եվգենի Կասպերսկին, «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը, բանկիրներ Անդրեյ Կոստինը, Պյոտր Ավենը եւ Օլեգ Տինկովը, ինչպես նաեւ «Նորիլսկյան նիկելի» համասեփականատեր Վլադիմիր Պոտանինը:


Ինչպես հայտնում է Bloomberg-ը, ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ընդգրկվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլյան զեկույց»-ում:


Ֆինանսների նախարարությունն ընդգծել է, որ ցանկում նշված անձինք ԱՄՆ պատժամիջոցների տակ չեն հայտնվում եւ չեն ենթարկվի որեւէ արգելքի կամ սահմանափակումների այդ ցանկում ընդգրկվելու հետեւանքով: Ինչպես նշում է Bloomberg-ը, չնայած ցանկում հայտնված անձինք չեն հայտնվում պատժիչ միջոցների տակ, ինչպիսին է հաշիվների սառեցումը կամ վիզաների արգելքը, նրանց ներառումը կարող է հետ կանգնեցնել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գտնվող բանկերին եւ այլ կառույցների նրանց հետ բիզնես վարելուց:


Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովն արձագանքել է ցուցակին՝ նշելով, որ Ռուսաստանին պատժամիջոցներով չես վախեցնի:


Նշենք նաեւ, որ երեկ՝ հունվարի 29-ին, ուժի մեջ մտավ այն օրենսդրական կարգավորումը, համաձայն որի ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել աշխարհի յուրաքանչյուր պետության ֆիզիկական անձանց, կազմակերպությունների կամ ընկերությունների դեմ, որոնք «էական» ծավալի ռազմական գործարքներ կկնքեն Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ։


Հատկանշական է, որ միմյանց հետ հակամարտող Հայաստանն ու Ադրբեջանը ռուսական սպառազինության գնորդներից են։ Վերջին մի քանի տարում Ադրբեջանը շուրջ 5 մլրդ դոլարի ռազմական գործարք է կնքել ռուսական ձեռնարկությունների հետ, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում ստանում է ռուսական արտադրության սպառազինություն ներքին գներով։ ՀՀ-ը վերջին երկու տարում ՌԴ-ից շուրջ 250 մլն դոլարի ռազմական վարկ ստացավ այդ երկրի արտադրության նորագույն զինատեսակներ ձեռք բերելու համար։