3.05.2025
ԱՄՆ-ն չեղարկել է 11 երկրից փախստականների համար գործող մուտքի արգելքը
prev Նախորդ նորություն

Քեդմի. ՌԴ-ն ԱՄՆ առջև պետք է պայման դնի` ոչ մի ամերիկյան ռազմակայան ռուսական սահմանների մոտ

Մոսկվան կարող է Վաշինգտոնից խլել նախաձեռնությունը հարաբերություններում, եթե խաղա ԱՄՆ–ի գլխավոր վախերի վրա։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Յակով Քեդմի։

Նա նշել է, որ ՌԴ–ն պետք է ամերիկացիների սեղանին դնի փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին համաձայնագիրը, ինչից ԱՄՆ–ն շատ է զգուշանում։

Քեդմիի խոսքով, այդ պայմանագրի խախտումը ԱՄՆ–ի համար մեծ ռազմական ծախսեր է ենթադրում։ Նա հավելել է, որ ՌԴ–ն ԱՄՆ–ի առջև պետք է պայման դնի` ոչ մի ամերիկյան ռազմակայան ռուսական սահմանների մոտ ու բավ է միջամտել Արևելյան Եվրոպայի գործերին։

Լավրովին զարմացրել է «Կրեմլյան զեկույցը»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով