25.11.2024
Քեդմի. ՌԴ-ն ԱՄՆ առջև պետք է պայման դնի` ոչ մի ամերիկյան ռազմակայան ռուսական սահմանների մոտ
prev Նախորդ նորություն

Լավրովին զարմացրել է «Կրեմլյան զեկույցը»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից հրապարակված «կրեմլյան զեկույցը», զարմանք է հայտնել, որ ազգանուների տեղեկատուին ծանոթանալու համար Վաշինգթոնը 5 ամիս է ծախսել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ինձ զարմացրել է այն հանգամանքը, որ այդպիսի ցուցակ պատրաստելու հանձնարարական կար օգոստոսին ընդունված օրենքում։ Հինգ ամիս է տեւել կառավարության անդամների եւ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի անունների տեղեկատուներին ծանոթանալը։ Սա կարելի էր ավելի արագ անել»,-լրագրողներին հայտնել է Լավրովը։

Դրա մեջ են ներառվել ՌԴ գրեթե ամբողջ ղեկավարությունը՝ այդ թվում՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ ռուսաստանցի խոշոր գործարարներ: Ցուցակում, ընդհանուր առմամբ, ավելի քան 200 ազգանուն կա: