Թուրքիայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ խոշոր ռազմածովային զորավարժություն: Վարժանքներին առաջին անգամ ներգրավվել է այդ երկում արտադրված L-402 TCG Bayraktar («դորշակակիր») մեծ դեսանտային նավը: Այս մասին հայտնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը:«Արևելյան Միջերկրական-2017» վարժանքներին ներգրավվել են ԱՄՆ, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի ռազմածովայիններ, ՆԱՏՕ-ի 2-րդ մշտական ծովային խմբի (SNMG2) ստորաբաժանումներ: Նավի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2013 թ.: Արդեն 2017 թ. այն համալրել է Թուրքիայի ռազմածովային ուժերի սպառազինությունը: