25.11.2024
Թրամփը 2020 թվականին կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում. Սպիտակ տուն
prev Նախորդ նորություն

Թրամփը հոգեբանական զննում չի անցնի. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամյա բժշկական զննությունը չի ներառի հոգեկան առողջության գնահատում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին։

The Hill-ը տեղեկացնում է, որ Գիդլին բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք հոգեբան ներառված է բժշկական զննության ծրագրում։

«Նա սուր միտք ունի։ Նա աշխատող ձի է եւ ցանկանում է, որ իր աշխատակիցներն էլ այդպիսին լինեն»,-ընդգծել է նա։

Բժշկական զննությունը կանցկացվի Ուոլթեր Ռիդի անվան Ազգային ռազմաբժշկական կենտրոնում։ Արդյունքների մասին զեկույցով հանդես կգա ադմիրալ Ռոնի Ջեքսոնը։