Brexit պատճառով ԵՄ բյուջեն տարեկան կկորցնի 13 մլրդ եվրո. Բրյուսելը նոր միջոցներ է փնտրում
Եվրամիության բյուջեն կկորցնի ֆինանսավորման մի մասը կկորցնի իր կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշման պատճառով: Այս մասին հայտնում է Euronews-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ղեկավարին:
Համաժողովի նիստի ժամանակ Ժան Կլոդ Յունկերը նշել է, որ այս տարի ավելի մեծ ֆինանսավորում կպահանջեն այնպիսի ոլորտները, ինչպիսին են պաշտպանությունը, միգրացիան եւ գյուղատնտեսությունը:
Նա նաեւ հայտարարել է, որ Բրիտանիայի դուրս գալուց հետո պետք է միջոցներ գտնել, որպեսզի համապատասխան արձագանք տրվի միլիարդավոր եվրո կորուստին: «Մեր բրիտանացի բարեկամները մեզ կլքեն 2019 թվականի մարտի 30-ին, ուստի այդ ժամանակահատվածում մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի միջոցներ գտնենք, արձագանքենք միլիարդավոր եվրո կորուստին»,- ասել է Յունկերը:
ԵՄ բյուջեի հարցերով հանձնակատար Գյունտեր Օթինգերը նշել է, որ Brexit պատճառով ԵՄ բյուջեն չի ստանա տարեկան 12-13 մլրդ եվրո:
Բրյուսելում անցկացվող համաժողովում սկսվել են 2021 թվականի բյուջեի վերաբերյալ բանակցությունները: Պաշտոնական առաջարկները ստացվելու են հունիսին, սակայն դրանք պետք է համաձայնեցվեն: