25.11.2024
ՌԴ հետ դավադրությունն ապացուցելու սին փորձերը վատ են անդրադառնում ԱՄՆ իմիջի վրա. Թրամփ
prev Նախորդ նորություն

Պուտինը խոստացել է Ասադին հետագայում ևս աջակցել Սիրիայի իշխանություններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցել «երկրի պետական ինքնիշխանության, միասնականության և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում»:


Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Պուտինի ամանորի շնորհավորական ուղեձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում: «Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը հետագայում ևս ամեն տեսակի աջակցություն կցուցաբերի Սիրիայի Արաբական Հանրապետությանը պետական ինքնիշխանության, միասնականության և տարածքային ամբողջականության պահպանության, ինչպես նաև ազգային տնտեսության վերականգնմանն ուղղված հարցերի շուրջ», - ասվում է հաղորդագրության մեջ:


Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ շեշտելով, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների զարգացման համար առաջնային են իրավահավասարությունն ու փոխադարձ հարգանքը: