ՌԴ հետ դավադրությունն ապացուցելու սին փորձերը վատ են անդրադառնում ԱՄՆ իմիջի վրա. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից հանրապետականի օգնականների՝ ՌԴ ներկայացուցիչների հետ հնարավոր դավադրության վերաբերյալ տարվող հետաքննության անարդյունավետությունը վատ է անրադառնում ԱՄՆ-ի իմիջի վրա, ավելի լավ է հետաքննությունը չձգձգել: Այս մասին Թրամփը նշել է The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում։
Պարբերականի փոխանցմամբ՝ 30 րոպեանոց հարցազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը 16 անգամ նշել է, որ Մյուլլերը դավադրության որեւէ ապացույց չի ներկայացրել:
Մայիսի կեսերին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ռոբերտ Մյուլլերին նշանակել էր արպես հատուկ դատախազ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական հնարավոր միջամտության, ինչպես նաեւ Թրամփի՝ նախագահի պաշտոնում ընտրվելու նպատակով Մոսկվայի հետ հնարավոր դավադրության վերաբերյալ գործի հետաքննության իրականացման համար: