Դեսթեքսի գործունեության քննությամբ զբաղվում է նաեւ ԵԽԽՎ-ն, որի պատգամավոր է եղել մինչեւ սեպտեմբեր: Բրյուսելի դատախազությունը նախկին խորհրդարանական Ստեֆան Ժորիսի եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանի պատգամավոր Ալեն Դեսթեքսի ադրբեջանական ռեժիմի հետ կապերի քննություն է սկսել, հայտնում է Le Soir-ը: Ժորիսը եւ Դեսթեքսը Եվրոպական ընտրական ակադեմիայի հիմնադիրներն են, որը ֆինանսավորում է ստացել Ադրբեջանից, եւ մի քանի անգամ անսպասելի դրական զեկույցներ է հապարակել Ադրբեջանի ընտրական գործընթացների մասին: Նշենք, որ Դեսթեքսի գործունեության քննությամբ զբաղվում է նաեւ ԵԽԽՎ-ն, որի պատգամավոր է եղել մինչեւ սեպտեմբեր: Հիշեցնենք, որ Դեսթեքսը նաեւ Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողն էր: