25.11.2024
ԱՄՆ-ն Իրանի հետ միջուկային գործարքի խզման շեմին է. Իրանը պատասխան քայլեր է խոստանում
prev Նախորդ նորություն

Թրամփն իրեն ռասիստ չի համարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի կրկին հայտարարել է, որ երրորդ աշխարհի երկրների հասցեին վիրավորական արտահայտություններ չի կատարել եւ իրեն ռասիստ չի համարում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ո՛չ, ես ռասիստ չեմ: Ես ամենաքիչ ռասիստական անձնավորությունն եմ, որից դուք հարցազրույց եք վերցրել»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ նշելով, որ Սպիտակ տանը խորհրդակցության ժամանակ ինքը վիրավորական դիտողություններ չի արել:

Սկանդալը բռնկվել էր այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հայտնել էին, որ սենատորների հետ ներգաղթի հարցերով խորհրդակցության ժամանակ Թրամփը երրորդ աշխարհի երկրները «կեղտոտ» էր անվանել (shithole՝ թարգմանության տարբերակներից մեկն է «գարշահոտ խորշ»): Մասնավորապես՝ նա իբր հիշատակել էր Հաիթին, Սալվադորը եւ աֆրիկյան մի շարք երկրներ: Ինքը Թրամփն ավելի ուշ հայտարարել էր, որ նման բառեր չի օգտագործել, մինչդեռ նախագահի հակառակորդ եւ կողմնակից մի քանի սենատորներ տրամագծորեն հակառակ հայտարարություններով են հանդես եկել՝ ասելով, որ նա նման արտահայտություններ է թույլ տվել: