ԱՄՆ-ն Իրանի հետ միջուկային համաձայնագրի խզման շեմին է գտնվում, ինչը մտահագություններ է առաջացրել Ռուսաստանում ու Եվրամիությունում, իսկ պաշտոնական Թեհրանը սպառնում է պատասխան քայլեր ձեռնարկել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը հանդես է եկել հայտարարությամբ, որը, ըստ էության վերջնագիր է ներկայցնում: Նա իր եվրոպացի գործընկերների դեմ պայման է դրել՝ կամ Իրանի միջուկային համաձայնագրի աղետալի թերությունները կվերացվեն կամ ԱՄՆ-ն դուրս կգա պայմանագրից:
Փրամփը նշել է, որ իր ստորագրված ցանկացած փաստաթուղթ պետք է ներառի չորս կարեւոր բաղադրիչ: Մասնավորապես՝ նա պահանջում է, որ Իրանը թույլատրի միջազգային տեսուչների խնդրանքով ստուգումներ անցկացնել բոլոր օբյեկտներում: Երկրորդ՝ անհրաժեշտ է ապահովել, որ Իրանը նույնիսկ մոտ չլինի միջուկային զենքի տնօրինմանը:
Երրորդ՝ ի տարբերություն ներկա միջուկային գործարքի, այդ դրույթները չպետք է ժամկետ ունենան: «Եթե Իրանը չկատարի այս դրույթներից մեկը, ԱՄՆ պատժամիջոցները ինքնաբերաբար կվերսկսվեն: Բացի դրանից անհրաժեշտ է հստակ նշել, որ հրթիռային եւ միջուկային ծրագրերը անբաժանելի են եւ, որ Իրանի հրթիռների մշակումները եւ փորձարկումները պետք է ենթարկվեն խիստ պատժամիջոցների», - հայտարարել է նա եւ հավելել, որ Օբամայի վարչակազմը «հիմարություն է թույլ տվել» եւ ի վերջո «թույլ» համաձայնագիր է ստացել:
Նա նաեւ կոչ է արել իր բոլոր դաշնակիցներին ավելի վճռական քայլեր ձեռնարկել, որպեսզի «դիմակայենք Իրանի այլ չարամիտ գործողություններին»: «Մեր դաշնակիցները պետք է դադարեցնեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորունը, նրա ռազմական վստահված անձանց եւ բոլոր նրանց, ովքեր նպաստում են Իրանի՝ ահաբեկչության աջակցությանը», - հայտարարել է նա ու հավելել, որ Իրանը պետք է «Հիզբոլլահը» որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչեն:
Նա նաեւ տեղեկացրել է, որ որոշել է երկարաձգել Իրանի պատժամիջոցները վերացնելու ռեժիմը միայն նրա համար, որ Իրանի միջուկային զենքի «սարսափելի թերությունները» վերացնելու համար եվրոպական դաշնակիցների համաձայնությունը ստանա: «Սա վերջին հնարավորությունն է», - ասել է նա ու սպառնցել հակառակ պարագայում պատժամիջոցներ կիրառել: «Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի իմ խոսքը», - կտրուկ ասել է նա ու կոչ արել եվրոպական առանցքային պետություններին միանալ Միացյալ Նահանգներին գործարքի զգալի թերությունները վերացնելու համար, Իրանի ագրեսիային հակազդելու եւ Իրանի ժողովրդին աջակցելու նպատակով:
Վերջում նա ըստ էության վերջանգիր է ներկայացրել. «Եթե այլ երկրները չգործեն, ապա ԱՄՆ-ն դուրս կգա Իրանի հետ պայմանագրից»: «Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով նախընտրում են չաշխատել մեզ հետ, կաջակցեն Իրանի ռեժիմի միջուկային հավակնություններին եւ դեմ կլինեն Իրանի եւ աշխարհի խաղաղ ժողովուրդներին», - եզրափակել է նա:
Նրա ելույթին արդեն արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն ու գնահատել այն «ծայրաստիճան բացասական»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է РИА Новости-ին։
«Մենք ծայրաստիճան բացասական ենք գնահատում Վաշինգտոնից հնչած երեկվա հայտարարություններն ու որոշումները, իրականանում են մեր վատագույն ակնկալիքները»,- ասել է Ռյաբկովը, մեկնաբանելով Գործողությունների համընդգրկուն համատեղ ծրագրի ճակատագրի մասին Թրամփի հայտարարությունները։
ՌԴ ԱԳՆ-ի գնահանտականով՝ ԱՄՆ-ն մտադրվել է ձախողել ԳՀՀԾ-ը։ «Գլխավորն այն է, որ իրանական հարցերին ԱՄՆ մոտեցման մեջ ուժեղանում է ոչ միայն ճնշման, այլեւ վերջնագրային բաղադրիչը»,- շեշտել է Ռյաբկովը, գրում է news.am-ը։
Իր հերթին Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել «բոլոր կողմերին» շարունակել պահպանել Իրանի և աշխարհի վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը` ասելով, որ «համաձայնագրի դրույթները գործում են»:
Թրամփի ելույթի արձագանքել է նաեւ Իրանը եւ հայտարարել, որ քայլեր է ձեռնարկելու ու «համապատասխան ձեւով պատասխանելու է ԱՄՆ թշնամական գործողություններին» ։
Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցային ցուցակում էր ընդգրկել այաթոլա Սադիկ Լարիջանիին, Իրանի դատական համակարգի ղեկավարին։
«Լարիջանիին պատժամիջոցային ցուցակում ընդգրկելու վերաբերյալ Թրամփի վարչակազմի թշնամական ու ապօրինի գործողությունները ․․․ հատել են միջազգային համայնքում վարքագծի բոլոր թույլատրելի սահմանները ու ԱՄՆ երկկողմանի ու միջազգային պարտավորությունների տեսակետից միջազգային իրավունքի խախտում են, որին անկասկած Իրանը լրջորեն կարձագանքի»,- ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Բացի դրանից ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ մի շարք իրանցիների պատժամիջոցային ցուցակում ընդգրկելու՝ ԱՄՆ որոշումը «ընդամենը ապացուցում է իրանական մեծ ազգի հանդեպ ԱՄՆ կառավարոււթյան շարունակվող թշնամանքը»։
Այնուհետեւ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը անհաջողության է հանդիպել իր նախաձեռնության իրագործման գործում, ըստ որի՝ ցանկանում էր խզել Իրանի միջուկային ծրագրի գործարքի իրագործումը: Այս մասին հայտարարել է Հասան Ռոհանին, փոխանցում է Reuters գործակալությունը:
«Ամերիկյան ադմինիստրացիան չկարողացավ խանգարել միջուկային գործարքին, Թրամփը, անկախ իր քայլերից, հանդիպեց անհաջողության համաձայնության խզման գործում: Այդ գործարքը Իրանի երկարաժամկետ հաղթանակն է»,-ասել է Ռոհանին: