25.11.2024
Facebook-ը կշարունակի մնալ անվճար միայն մարդկային շփման համար. ի՞նչ է սպասվում սոցցանցին
prev Նախորդ նորություն

Հայտնի է դարձել Կրեմլին մոտ անձանց թիվը, որոնք կհայտնվեն ԱՄՆ-ի «սև ցուցակում». Կոմերսանտ

Սպիտակ տունը շարունակում է Կոնգրեսի համար «կրեմլյան զեկույցի»՝ վերին ղեկավարությանը մոտ բարձրաստիճան ռուս պաշտոնյաների և գործարարների ցանկի կազմման աշխատանքները: Այդ մասին գրում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնում աղբյուրներին:


Նման ցանկը պատրաստվում է «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի (CAATSA) համաձայն:


«ԱՄՆ պետական մարմիններում «Ъ»-ի աղբյուրները, որոնք անմիջականորեն փաստաթղթի վրա չեն աշխատում, բայց ներգրավված են Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության իրականացմանը, կարծում են, որ ցանկում կարող է ընդգրկվել ավելի քան 50 մարդ, իսկ ընտանիքների անդամների հետ միասին (ինչպես պահանջում է CAATSA-ն)՝ մինչև 300 մարդ», -գրում է կայքը:


Այնուամենայնիվ, աղբյուրները հստակ անուններ դեռ չեն նշում:


Նշվում է նաև, որ «կրեմլյան զեկույցի» ցանկում հայտնվելը չի նշանակում այդ մարդկանց նկատմամբ պատժամիջոցների ավտոմատ սահմանում, սակայն նրանց դնում է այդ վտանգի տակ: