25.11.2024
Գերմանացիները Մերկելին մեղադրել են իշխանամոլության մեջ եւ գուժել նրա հրաժարականը. հարցում
prev Նախորդ նորություն

Թրամփը ենթադրել է, որ հատուկ ծառայությունները հետեւել են իր նախընտրական արշավին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է ընտրություններին ռուսական միջամտության վերաբերյալ հետաքննությունը՝ ասելով, որ հետախուզական իրավասությունների օրենքը օգտագործվել է իր նախընտրական շտաբի նկատմամբ «անբարեխիղճ հսկողության» համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նա հայտարարել է, որ արտաքին հետախուզության վերահսկողության մասին օրենքը կարող էր «օգտագործվել» իր շտաբին հետեւելու համար, Ռուսաստանի հետ իր կապերի մասին դոսյեների հետ մեկտեղ, որոնք կազմել էին իր հակառակորդ, դեմոկրատ Հիլարի Քլինթոնի վճարած գործակալները:

Թրամփը նաեւ հռետորական հարց է հնչեցրել. «Կարող է դեմոկրատները կամ Քլինթոնը նաեւ Ռուսաստանին են վճարել»: Որտե՞ղ են թաքցված եւ կոտրված սերվերները (Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի): Որտե՞ղ են խաբեբա Հիլարիի նամակները: Այ քեզ անկարգություն»: