ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին կմասնակցի 2020-ի նախագահական ընտրություններին
Ինչպես գրել է իսրայելական Maariv թերթը, դիվանագիտական գերատեսչության նախկին նախագահը Լոնդոնում հանդիպում է ունեցել Պաղեստինյան ինքնավարության ղեկավարի օգնականներից մեկի՝ Մահմուդ Աբասի հետ և քննարկել է նրա հետ արաբ–իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավոր ուղիները։
Ըստ պարբերականի տվյալների՝ Ջոն Քերին հայտարարել է, որ «լրջորեն մտածում է» 2020 թվականին իր թեկնածությունը առաջադրելու հարցի շուրջ։ Նա իր պաղեստինցի զրուցակցին խորհուրդ է տվել «համբերությամբ լցվել», քանի որ Թրամփը «դժվար թե» պահպանի իր պաշտոնը մոտակա երկու տարվա ընթացքում։
Քերին մասնակցել է 2004 թվականի ընտրություններին, երբ նախագահ դարձավ Բուշ–կրտսերը։ 2016–ի դեկտեմբերին նա խոստովանել է, որ ցանկացել է մասնակցել 2016–ի ընտրություններին, սակայն վերջին պահին մտքափոխ է եղել,– հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։