Նոյեմբերին Իրանը նավթի առաջին խմբաքանակն է մատակարարել Ռուսաստանին «նավթ ապրանքի դիմաց» ծրագրի շրջանակում: Այդ մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Ռուսաստան է տեղափոխվել մեկ տանկեր նավթ, 2017-ի ընթացքում նոր գործարք դեռ նախատեսված չէ:Ակնկալվում է, որ 2018-ի ընթացքում Ռուսաստանն Իրանից կգնի մոտ 5 մլն տոննա նավթ: Հիշեցնենք, որ ծրագրի վերաբերյալ հուշագիրը ստորագրվել է 2014 թվականին: Սկզբում նախատեսված էր, որ Իրանը Ռուսաստանին կվաճառի շաբաթական 100 հազար բարել նավթ: